Երեւանի «18+» ակումբում կրակոց արձակած երիտասարդը բերման է ենթարկվել

- in Իրավունք
Atrchanak

Այսօր՝ ապրիլի 14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 30-ամյա Յուրիկ Գրիգորյանին։

Պարզվել է, որ Յուրիկ Գրիգորյանը 2018թ. դեկտեմբերին Երևան քաղաքի Տերյան փողոցի 105/1 հասցեում գործող «18+» ակումբում բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել այնտեղ գտնվող հաճախորդների նկատմամբ, ատրճանակով կրակոց է արձակել ակումբի ներսում՝ խախտելով բնականոն աշխատանքը:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...