Երևանյան hեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի 20-ամյա հոբելյանական տարվա առթիվ

- in Մշակույթ
Erazhshtutyun

2000թ.-ին,Քսանմեկի Հեռանկարներփառատոնի հիմնադրմամբ, Հայաստանում Փառատոնային ֆենոմենի սկիզբը դրվեց, իսկ այնուհետև 2010թ.-ին վերանվանվեց Երևանյան Հեռանկարներ”: Փառատոնը Երևանը միջազգային հանրությանը առջև ներկայացրեց՝ որպես հզոր մշակութային կենտրոն, որն իր երաժշտական կյանքի որակով չեր զիջում աշխարհի հայտնի մեգա կենտրոններին:

Մեր երկիր և ողջ տարածաշրջան առաջին անգամ այցելեցին Վիեննայի Ֆիլհարմոնիկ և Բեռլինի պետական, թագավորական Կոնսերտգեբաու և Իսրայելի ֆիլհարմոնիկ, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ և Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբերը: Լեգենդար դիրիժորներ՝ Դանիել Բարենբոյմը, Զուբին Մեթան, Լորին Մազելը, Վալերի Գերգիևը, Քրիստոֆ Էշենբախը, Վլադիմիր Ֆեդոսեևը՝ ինչպես նաև մեր օրերի լեգենդար մենակատարներ և կոմպոզիտորներ, որոնց թվում էին Եվգենի Կիսինը, Պինխաս Ցուկերմանը, Մաքսիմ Վենգերովը, Պլաչիդո Դոմինգոն, Ռենե Ֆլեմինգը, Դմիտրի Խվորոստովսկին, կոմպոզիտորներ Քշիշտոֆ Պենդերեցկին, Գիա Կանչելին, Սոֆիա Գուբայդուլինան, բազմակի Գրեմի մրցանակների արժանացած այլ գերաստղեր և խմբեր: Փառատոնը ճանապարհ հարթեց դեպի Հայաստան նաև ջազ և փոփ երաժշտության աստղերի համար՝ առաջին անգամ մեր երկիր հրավիրելով Ալ Ջերոյին, Ջորջ Բենսոնին, Ջո Քոքերին, Լարա Ֆաբիանին, Պատրիսիա Կասին, Գորան Գրեգովիչին: Մեծն Շարլ Ազնավուրի վերջին համերգը Երևանում ևս կազմակերպել էրՀեռանկարներփառատոնը:

Դժվար է գնահատել փառատոնի գործունեության ազդեցությունը մեր երկրի երաժշտական, կրթական, հասարակական, դիվանագիտական, տնտեսական և տուրիզմի ոլոտներում:

Փառատոնը բացեց համագործակցության ամենալայն դռները հայ երաժիշտների համար. վերջին տաս տարիների ընթացքում մերի երկրի սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի, երգչախմբերի և մենակատարների կենսագրությունները հարստացան լեգենդար երաժիշտների հետ համատեղ ելույթների նվաճումներով, իսկ տասնյակ հայ կոմպիզիտորների տարբեր առաջարկներ և հնարավորություններ ներկայացվեցին: Փառատոնը ներկայացրել է շուրջ հիսուն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնցից մեկ տասնյակը` պրեմիերաներ:

Հեռանկարներիհաղթարշավը շարժիչ ուժ հանդիսացավ երիասարդ հայ երաժիշտների մի մեծ բանակի համար: 2015թ.-ին Բյուրականում հիմադրվեց փառատոնի ակադեմիան: Բյուրական արվեստի ակադեմիայում անցկացվել են հարյուրավոր վարպետության դասընթացներ, համերգներ, կոնֆերանսներ և քննարկումներ` միջազգային հայտնի մասնագետների մասնակցությամբ: Նույն տարիՀեռանկարներըհեղինակեց և անցկացրեց պատմական մի համերգաշար` “Քեզ հետ Հայաստանխորագրով: Աշխարհի յոթ քաղաքներում` Երուսաղեմ, Տալին, Բրյուսել, Լոնդոն, Նյու Յորք, Հռոմ, Վիեննա, շուրջ երկու տասնյակ հռչակավոր նվագախմբեր (Լա Սկալայի Ֆիլհարմոնիկ, Բելգիայի ազգային սիմֆոնիկ, Զալցբուրգի կամերատա, Բախ երգչախումբ, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբ, ականավոր մենակատարներ և դիրիժորներ), լավագույն հայ երաժիշտների հետ համատեղ, մասնակցեցին համերգակցիաներին` նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրերրորդ տարելիցին: Փառատոնը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում նաև մարզերի բնակիչներին՝ կազմակերպելով հռաչակավոր երաժիշտների համերգային շրջագայությունները դեպի Հայաստանի տարբեր քաղաքներում և համայնքներում:

Փառատոնի գործունեությունը որակարվել է որպես մշակութային հեղափոխություն, որը նոր էջ բացեց Հայաստանի մշակութային կյանքում:

Երևանյան Հեռանկարներփառատոնի հիմնադիր նախագան է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: 2007թից փառատոնը հանդիսանում է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ, իսկ 2014թ.-ից դասվել է Եվրոպայի լավագույն մեկ տասնյակ փառատոների շարքին: 2008թ.-իցՀեռանկարներըանցկավել է ՀՀ Վարչապետ, այնուհետև` Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, իսկ 2018թ.-ից փառատոնին իրեն հովանին է շնորհել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փառատոնին աջակցել են Մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, տասնյակ կազմակերպություններ, հիմնադրամներ և անհատներ:

Երևանյան Հեռանկարների” 2019թ.-ի 20-րդ փառատոնը հնարավոր է դառնումԻմ քայլըհիմնադրամի աջակցությամբ: Հոբելյանական ծրագիրը սկիզբ կառնի ապրիլի 29-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին` լեգենդար երաժիշտների և խմբերի մասնակցությամբ: Այս տարի փառատոնը կներկայացնի նոր ձևաչափի երկու աննախադեպ ծրագիր, որոնց իրագործումը պատճառ կդառնա հայ կոմպոզիտորական դպրոցի վերածննդի և նոր թափ կհաղորդի ողջ աշխարհում հայ ժամանակակից երաժշտության հավուր պատշաճի հանրայնացմանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...