Երևանում թալանել են Հայաստանում գործող բանկերից մեկի կառավարիչի տեղակալի տունը, տարել են ոսկյա զարդեր

- in Սոցիալական

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նորր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 8-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:

Կայքը հայտնում է, որ այդ օրը երեկոյան ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք՝ ժամը 17:40-ից մինչև 21:20-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, տան մուտքի դռան փականը կոտրելու միջոցով մտել են Բակունցի փողոցի բնակչի տուն, և բնակարանից հափշտակել խոշոր չափի ոսկյա զարդեր և գումար: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են քննիչներն ու փորձաքրեագետները: Կայքի տեղեկություններով, թալանված բնակարանի սեփականատերը 44-ամյա Հ.Գ.-ն է, ով աշխատում է Հայաստանի բանկերից մեկի կառավարիչի տեղակալ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...