Ի՞նչ է ասում ու անում Գագիկ Ծառուկյանը

- in Կեղտոտ լվացք

«Ծառուկյանին ոչ մի բան չեն կարա անեն, էս ինչ անում են ի վնաս երկրի տնտեսության, փոքր ու միջին բիզնեսի ա»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Առինջ մոլում անցկացվող հարկային ստուգումերին:

Նա նշեց,  որ երեք տարի մարդկանց աշխատելու հնարավորություն է տվել, նրանցից վարձավճար չի վերցրել, որովհետև ուզում են մարդիկ կայանան, հզորանան: Հարցին, թե ի՞նչ են փնտրում հարկային մարմինները, Ծառուկյանը պատասխանեց. «Ես շատ գիտեմ, գնա դու հարցրու, ձեր համար ազատ ա խանութն էլ, վաճառողն էլ, ստուգողն էլ: Ես էսօր չեմ ուզոմ արդարանամ, ես արդարանալու ոչ մի խնդիր չունեմ: Հիմնական հարցը կապված ա փոքր ու միջին բիզնեսի, Առինջ մոլի հետ, դռները բաց ա, գնացեք  բոլորի հետ խոսեք»:

Նա նշեց, որ իր համար այս գործընթացում ոչ մի հարց պարզ չէ: Այն, որ 40 հոգով էին հարկային տեսուչները գնացել ստուգման, Ծառուկյան այսպես մեկնաբանեց. «Ուզում ա հինգ հազար հոգով գնան, քամին քարից ի՞նչ պիտի տանի: Դա վնաս ա երկրին, ժողովրդին, տնտեսությանը, ինչի՞ մասին ա խոսքը»:

Հարցին, թե ինչ-որ բան են ուզում անե՞լ Ծառուկյանին, նա պատասխանեց. «Ոչ մի բան չեն ուզում անել, չեն էլ կարա: Ինչ էլ անեն ի վնաս տնտեսության ա ու ժողովրդի»:

Այնուհետև նա դժգոհեց հարկային մարմիններից, ասաց, որ անընդհատ իրեն ստուգում են. «Ինչ որ Անանյանը եկել է պաշտոնի, ոչ թե մի օր, 10 օր, 15 օր, ամբողջ ուղղությունը Ծառուկյանն ա: Ես էլ ասում եմ՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, ստուգում է, գնացեք ստուգեք: Ինչքան կուզեք, ստուգեք: Այնտեղից դուրս չեն գալիս, թե ինչ են փնտրում: Ժամանակը գալու ա, ստուգումները կավարտվի, Ծառուկյանը Հայաստանի բոլոր լրագրողներին հավաքելու ա, կետ առ կետ, դոկումենտալ հարց ու պատասխան, որ սաղի համար պարզ լինի և Պետական եկամուտների կոմիտեի մոտեցումը, և ստուգումները, թե ում են ստուգում, ում չեն ստուգում, ինչ են ուզում, ինչ են ստուգել»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներգաղթ չկա. Եթե այսօր ուզում ենք, որ ներգաղթ լինի, մենք բոլոր պայմանները պետք է ստեղծենք՝ ապրելու, աշխատելու բարենպաստ պայմաներ: Բոլորը պատրաստվել էին գալու, կարաք հարցնեք մեր սփյուռքահայությանը, բայց հիմա բոլորը տոռմուզները քաշել, կանգ են առել:

Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ մինչև պայմաններ չլինի ներգաղթի համար, արդյունք չի լինի: Այսօր մարդիկ տեսնում են, որ աշխատատեղ չկա, հնարավորություն չկա, բնակարանների խնդիրը կա, չեն գալիս. Մենք ունենք 12 միլիոն սփյուռքահայեր՝ կայացած, հզոր, որ պետք է հակառակը, ոլորտներ բացվեն՝ տուն վերադարձի, ներդրման, արտադրության համար, կապերի համար, ծրագրերի համար: Մենք պետք է մեր սփյուռքահայությանը համախմբենք, ծրագրեր իրականացնենք, որ մեր նպատակները՝ հզորացում, զարգացում, ոչ թե միայն խոսքի վրա լինի, այլ աշխատողը, քաղաքացին իր առօրյայում ու ապրելակերպում այդ ճոխությունը զգա:

Գագիկ Ծառուկյանն՝ ի պատասխան անդրադարձավ իրեն պատկանող ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակին:

Հիշեցնենք, որ Արարատ Ցեմենտ գործարանի աշխատակիցները երեկվանից գործադուլ են հայտարարել, քանի որ ղեկավարությունից ծանուցագրեր են ստացել, որ երկու ամիս անց գործազուրկ են մնալու: Հարցին, թե ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել, Ծառուկյանը պատասխանեց, որ հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է. Քննարկվել էր էկոնոմիկայի նախարարի հետ, որ նայելով պարսակական ցեմենտը, ասենք թե տեղի արտադրանքը՝ որոշումը ճիշտ կայացվել էր: Մենք էլ դրա համար 50 հազարը սարքել էինք 40 հազար, և ավելի մեծ պահանջարկ կըլնի: Բայց չգտեմ ով ինչ անձնական շահերի շնորհիվ՝ հանձնաժողովը որոշում է կայացրել՝ թող էդքան ընտանիք չաշխատի, այլ կլինկերի վրա ասենք թե տուրքը չդրվի: Հենց կլինկերը ցեմենտի ամենակարևոր մասն է, որը հիմնական ծախսերի 90 տոկոսն է: Ասենք թե եթե 100 հազար տոննա, որը ինձ զեկուցել են կառավարիչները, ստանալու համար հարկավոր է 3 մլն դոլար գազի գումար վճարել, միլիոն ու կես հոսանքի գումար վճարել, 1350 հոգու աշխատավարձ տալ: Իսկ եթե իրենք որոշում են կայացնում կլինկերի վրա տուրք չդնել, իրենց անձնական շահերի, որոշ ծանոթ-բարեկամների խնդիրը լուծել և պրովոկատորներին ուղարկել ցեմենտի գործարան, որ իրանք ընդհանրապես կապ չունեն ցեմենտի գործարանի հետ:

Նա նշեց, որ պետք է միայն պահանջել հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանից այդ դիրքորոշումը վերանայել. Երեկ էլ երեկոյան Ազգային ժողովում հանդիպել են Թունյանը, Սրյանը և Սարգսյանը չորրորդ մարդու հետ, որ սա անընդունելի է: Եթե այսօր էլ հանձնաժողովը որոշում ա կայացրել, որ կլինկերը չհարկվի, տուրք չվճարի, ի՞նչ ա եղել, հիմա մենք ցեմենտ չենք արտադրի, կլինկեր կբերենք, ի՞նչն ա խնդիրը: Եթե իրանք չեն մտածում և ասում են՝ թող մի քանի հարյուր ընտանիք էլ անգործ մնա… Համապատասխան մենք քայլ ենք կատարել, որ կարողանանք տնտեսական հեղափոխության համար քայլ կատարեն, բայց այսօր հանձնաժողովի նախագահը պարտավոր է պատասխան տալ: Քննարկելուց կտեսնենք, որ ժողովուրդն էլ իմանա, թե իրենց թշնամին ով ա: Կառավարությունը հանձնարարել ա, հարցը լուծված ա, թե ինչ փոխվեց հանձնաժողովում, դուք բոլորդ էլ ներկա կլինեք և կտեսնեք:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...