Իմ քայլը դեռ որոշում չի կայացրել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցում. Ամեն ինչ ունի իր ժամանակը

- in Ով ով է ...

ԱԺ Իմ քայլը խմբակցությունը դեռ չի որոշել, թե ինչ դիրքորոշում կհայտնի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մադատից զրկելու ՔՈ կուսակցության պահանջի վերաբերյալ:

Այս մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ոուբեն Ռուբինյանը. Ընդհանուր աշխատանքային քննարկում է եղել, առաջիկայում տեղի կունենա խմբակցության նիստ, և ըստ այդմ կտանք եզրակացություն: ԱԺ նախագահն այօր այդ մասին հայտարարություն չի տարածի:

Հարցին, թե ընդհանուր առմամբ իրենց դիրքորոշումը որն է, շահերի բախում տեսնո՞ւմ են Գագիկ Ծառուկյանի դեպքում, Ռուբինյանը կրկնեց, որ խմբակցությունը դեռ պետք է հստակեցնի իր դիրքորոշումը. Եթե ձեզ հետաքրքիր է իմ անձնական դիրքորոշումը, դա այն է, որ պարոն Ծառուկյանի արած որոշ հայտարարություններ որոշակի տարակարծությունների կամ կասկածների տեղիք են տալիս, և արժե, որպեսզի ի վերջո հստակեցվի, թե ինչ են նշանակում այդ հայտարարությունները:

Լրագրողները նաև հարցրին, թե ինչո՞ւ Իմ քայլի պատգամավորները ավելի վաղ չէին նախաձեռնում նման գործընթացը, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ ամեն ինչ ունի իր ժամանակը:

Հարցին, թե ի՞նչն է  պատճառը, որ խմբակցությունն այսքան երկար է քննարկում այդ հարցը, չէ՞ որ փաստեր են ներկայացված, նա պատասխանեց. Պատճառն այն է, որ ցանկացած քաղաքական որոշում կայացնելուց առաջ ահնրաժեշտ է քննարկել որոշման հետ կապված հանգամանքները և վտտահ լինել, որ ամեն ինչ կատարվում է տրամաբանության և լեգիտիմության շրջանակներում:

Ռուբեն Ռուբինյանը հավելեց, որ համակողմանի քննություն պետք է լինի՝ թե քաղաքական, թե իրավական: Գագիկ Ծառուկյանը, նրա խոսքով, հստակեցումներ պետք է մտցնի այս հարցի վերաբերյալ: Իր իսկ շահերից է բխում բացատրել, թե ինչ են նշանակում իր հայտարարությունները: