«Իմ քայլը»-ը տեղեկացնում է կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին. դիմումները կընդունվեն մինչեւ հուլիսի 10-ը

- in Կրթություն
eritasardner

«Իմ քայլը» հիմնադրամը տեղեկացնում է կրթաթոշակային ծրագրի հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին։

Արտերկրի բուհերից ոչ պայմանական հրավերներ ունեցող այն դիմորդները, որոնք համապատասխանում են ծրագրի հայեցակարգում նշված պայմաններին, կարող են իրենց հայտերը ներկայացնել առցանց հարթակի միջոցով։ Հայտերի ընդունման ժամկետը 2019 թ. ապրիլի 10-ից հուլիսի 10-ն է:

«Մենք կրթաթոշակ ենք շնորհում աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններ ընդունված այն երիտասարդներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններ և իրենց գիտելիքն ու հմտությունները ծառայեցնել Հայաստանի առաջընթացին»,- մասնավորապես նշվում է հիմնադրամի կայքում։

«Իմ քայլը» հիմնադրամն ընտրված դիմորդներին կհատկացնի կրթաթոշակ ուսման ընդհանուր ծախսերի առավելագույնը 50 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան քսանհինգ հազար ԱՄՆ դոլար՝ ուսման ավարտին Հայաստան վերադառնալու եւ Հայաստանում առնվազն երեք տարի աշխատելու պայմանով: Այս պայմանը կատարելու համար կրթաթոշակառուին կարող է տրամադրվել մինչեւ մեկ տարի ժամանակ: Յուրաքանչյուր շահառուի կրթաթոշակի չափը կախված կլինի նրա հայտադիմումից, մասնագիտությունից, հարցազրույցի արդյունքից, ինչպես նաեւ դիմորդների ընդհանուր քանակից։

Կրթաթոշակային ծրագրին մասնակցելու մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ «Իմ քայլը» հիմնադրամի կայքում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...