Sergey Bagratyan

ԱԺ այսօրվա նիստում Իմ քայլը դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանն անդրադարձավ երեկվա քննարկումների ժամանակ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի պատգամավորների քննադատական ելույթներին, հիշեցնելով Սերժ Սարգսյանի կոստյումի ու ԲՀԿ նախագահի «լռակյացության» մասին:

Նրան բուռն արձագանքեցին ԲՀԿ պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը եւ Սերգեյ Բագրատյանը:

Ստեղ յարմարկա չի, որ շորերի մասին խոսեք, ասաց Գեւորգ Պետրոսյանը: Իսկ Բագրատյանն ասաց, որ Իմ քայլը իրավունք չունի ԲՀԿ խմբակցության նախագահի հասցեին որեւէ բառ ասել: հակառակ դեպքում, նա սպառնաց, որ այլեւս իրենց խոսակցությունն այլ կերպ կլինի, եթե այդպես շարունակվի:

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Իմ քայլը խմբակցությունը կողմ քվեարկեց, Լուսավորը Հայաստանը և Բարգավաճ Հայաստանը՝ դեմ: Նախագծին կողմ քվեարկեց 71, դեմ՝ 40 պատգամավոր:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...