Ինչ եղանակ է սպասվում ապրիլին

- in Հասարակություն
Exanak

Հայաստանի ԱԻՆ-ը ներկայացրել է ապրիլի կանխատեսումը եւ կլիմայական բնութագիրը.

Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+13C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ +2…+4C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +22…+25C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -8…-10C, առավելագույնը՝ +33…+35C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 28-51 մմ):

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի եւ Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+6 C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ -4…-8 C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +17…+20 C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -17…-20C, առավելագույնը՝ +22…+25 C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 61-86 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ -2…-7C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +20…+22C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12…-16C, առավելագույնը՝ +27…+30C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 63-71 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8…+11C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ +2…+5C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +22…+260C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -6…-10C, առավելագույնը՝ +32…+35C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 64-67 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12…+13C, լեռնային շրջաններում` +3…+5C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչեւ +2…+5C, լեռնային շրջաններում՝ -2…-6C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +22…+25C, լեռնային շրջաններում՝ +17…+20C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -7…-10C, լեռնային շրջաններում՝ -15…-18C, առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ +33…+35C, լեռնային շրջաններում՝ +22…+25C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման նախալեռնային շրջաններում` 52-53 մմ, լեռնային շրջաններում՝ 100-102 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +12…+15C, նախալեռնային շրջաններում` +6…+8C, որը մոտ է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչեւ +3…+8C, նախալեռնային շրջաններում՝ 0…-5C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +25…+30C, նախալեռնային շրջաններում՝ +20…+23C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -3…-6C, նախալեռնային շրջաններում՝ -10…-14C, առավելագույնը հովտային շրջաններում +34…+36C, նախալեռնային շրջաններում՝ +25…+30C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման հովտային շրջաններում` 42-80 մմ, նախալեռնային շրջաններում՝ 53-104 մմ):

Երեւան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+13C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ +2…+4C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +22…+25C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -8…-10C, առավելագույնը՝ +34…+35C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 37-51 մմ):

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...