Gagik Tsarukyan

Արարատի ցեմենտի գործարանում աշխատակիցների հետ հանդիպմանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ կրճատումներ չեն լինելու:

Հիշեցնենք, որ գործարանի բազմաթիվ աշխատակիցները ազատման ծանուցագրեր էին ստացել: Ծանուցագրերը ճղեք, թափեք, ասաց Ծառուկյանը:

Արարատի ցեմենտի գործարանում աշխատակիցների հետ հանդիպմանը գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանին աշխատակիցներից մեկը հայտնեց, որ իրենց ասել են՝ բողոք հայտնելու համար ճանապարհ փակել: Գագիկ Ծառուկյանը պահանջեց ասել, թե ով է նման բան հրահանգել, որ աշխատանքից ազատի նրան:

Այնուհետև նա ավելացրեց, որ եթե ճանապարհ փակելու հարց լինի, Ծառուկյանը հեռուստացույցով կասի, ինքն առաջինը կկանգնի փողոցում, իր պատգամավորների հետ: «Դուք քաղաքականության հետ գործ չունեք», – ասաց նա ցեմենտի գործարանի աշխատակիցներին:

Ծառուկյանը նշել է, որ Ազգային ժողովում տնտեսական հարցերի հանձնաժողովը որոշել է Իրանից ներմուծվող էժան ցեմենտի վրա լրացուցիչ տուրք դնել, սակայն նույնը չի անում կլինկերի դեպքում: «Հանձնաժողովում մարդ կա, որ չեն պատկերացնում կլինկերը որն ա, ցեմենտը որն ա», – ասել է Ծառուկյանը:

Ծառուկյանը նշել է, որ եթե կլինկերը նույն պատրաստի ցեմենտն է, ու եթե կլինկերի վրա լրացուցիչ տուրք չի դրվում, ավելի ձեռնտու է կլինկերը բերել, աղալ, տալ հավելումները ու ցեմենտ ստանալ, այլ ոչ թե ցեմենտ արտադրել:

Նա նշում է, որ բազմաթիվ ընտանիքներ կարող են կորցնել աշխատանքը, սակայն «հանձնաժողովն ասում ա թող 1000 ընտանիք էլ չաշխատի, ինչ ա եղել որ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...