Ծեծկռտուք Հրազդանի կիրճի «Նաբերեժնի» հյուրանոցում. 4 տղամարդ ծեծել են 33-ամյա մի կնոջ

- in Սոցիալական
cec

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 9-ին Երեւանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:

Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը, ժամը 05:50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում, ծեծկռտուք է տեղի ունենում։

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի (կարմիր բերետներ) ծառայողները հյուրանոցային համալիրի 8-րդ քոթեջից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել մի քանի անձանց:

Կայքի տեղեկություններով՝ նրանք են՝ Երեւանի բնակիչներ 37-ամյա Շավարշ Հակոբյանը, 31-ամյա Էդուարդ Սարգսյանը, 31-ամյա Տիգրան Գրիգորյանը, 28-ամյա Լեյլա Սեդոյանը, եւ Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Հայկ Վարդանյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել Երեւանի բնակիչ, 33-ամյա Սվետա Միսակյանի մարմնի տարբեր մասերին:

Բերման ենթարկվածներ անձինք բաց են թողնվել: Ս. Միսակյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: