Կաշառք ֆինանսավորման դիմաց. Ինչ է կատարվել

- in Մամուլ
Դա օրենքը չի արգելում, քանի որ բուժհաստատությունները երբեմն չեն ծախսում իրենց հատկացված գումարը կամ գերածախս են անում եւ ընթացքում դիմում են նախարարություն՝ գումարը վերանայելու խնդրով։ Հունվարին Ռազմիկ Աբրահամյանի կենտրոնը մոտ 200 միլիոն դրամ պակաս է ֆինանսավորվել, եւ կաշառք տալու «ջանքերն» ուղղված են եղել գումարն ավելացնելուն։
Մենք փորձեցինք ստանալ նախարարության կողմից այս տարի իրականացված պետպատվերի վերաբաշխումների ցանկը, որից պարզ կդառնար, թե ուրիշ որ կազմակերպությունների հանդեպ է նախարարությունն «առատաձեռն» եղել, սակայն մեզ մերժեցին՝ նախաքննական գաղտնիք է։ Ի դեպ, այս օրերին նույնպես նախարարությունում պետպատվերի վերաբաշխում է ընթանում, որն իրականացնում է աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանը՝ մի քանի պաշտոնյայի հետ։