Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրվել Արա Շիրինյանը

- in Պաշտոնական

Այսօր՝ ապրիլի 1-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը ամփոփեց ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները:

Հանձնաժողովն ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 23 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 9-ը մասնակցի:

Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ-գաղտնի քվեարկությամբ, ընտրեցին Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին:

Հանձնաժողվը ղեկավարվելով Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասի 2-րդ կետով և 22-րդ մասով որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Արա Շիրինյանին, իսկ Որոշումը ներկայացնել ՀՀ վարչապետի հաստատմանը: