«Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն»-ում երեք աղջիկների հղիության փաստի առթիվ …

- in Սոցիալական
Cnndkan

Ոստիկանության Բաղրամյանի բաժնում «Քեվօրք եւ Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն»-ում երեք աղջիկների հղիության փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 9-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին «Քեվօրք եւ Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն»-ից ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից հայտնել են, որ 17-18 շաբաթական հղիությամբ իրենց մոտ է տեղափոխվել 17-ամյա Կ. Շ.-ն, 16-17 շաբաթական հղիությամբ՝ 18-ամյա Գ. Մ.-ն եւ 8-9 շաբաթական հղիությամբ՝ 17-ամյա Լ. Կ.-ն։

Նշված անձինք Արմավիրի մարզի բնակիչներ են։