Հրապարակվել են առաջին լուսանկարները Փարիզի Աստվածամոր տաճարից

- in Միջազգային

Հրդեհ Է տեղի ունեցել Փարիզի Աստվածամոր տաճարում: Դրա հետեւանքով փլվել Է սայրաձողը, լուրջ վնասներ Է ստացել կրող կառուցատարրը:

Հրդեհը մարել են մի քանի ժամ, կրակը հաջողվել Է կանգնեցնել միայն ապրիլի 16-ի առավոտյան դեմ: Գործողությանը մասնակցել Է շուրջ 400 հրշեջ, նրանցից առնվազն մեկը տուժել Է:

Հրդեհի պատճառն առայժմ պարզ չԷ: Տաճարի մի մասը փակված Է փայտամածով: Հնարավոր Է, բռնկումն սկսվել Է վերականգման աշխատանքների ժամանակ անվտանգության տեխնիկայի խախտման պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը տիկնոջ հետ տաճար Է մտել, երբ առաստաղից տակավին կայծեր Էին թափվում: Նա շնորհակալություն Է հայտնել հրշեջներին եւ խոստացել որ մայրաքաղաքի կարեւորագույն տեսարժան վայրերից մեկը կվերականգնվի: Ամբողջ աշխարհից քաղաքական գործիչներն իրենց ցավակցությունն են հայտնում Ֆրանսիայի ղեկավարությանը: Սոցիալական ցանցերի օգտատերերը քննարկում են պատահարը եւ գրում, որ ապրիլի 15-ը դարձավ ոչ միայն երկրի, այլեւ աշխարհի պատմության վատթարագույն օրերից մեկը, հաղորդել ՌԻԱ Նովոստին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...