Հրդեհվող Աստվածամոր տաճարի ֆոնին Փարիզի բնակիչները ծնկի են եկել ու երգել «Ավե Մարիա» երգը (տեսանյութ)

- in Տեսանյութեր
France

Հրդեհվող Փարիզի Աստվածամոր տաճարի ֆոնին մայրաքաղաքի բնակիչները ծնկի են եկել ու երգել «Ավե Մարիա» երգը: Այս մասին տեսանյութ է հրապարակել բրիտանական Daily Mail պարբերականը:

Տեսանյութն արագորեն տարածվել է համացանցում: Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես են կրակի ագահ լեզուները կուլ տալիս պատմական շինությունը, մինչդեռ հավաքված ամբոխը շարունակում է երգել:

«Ես հաճախ եմ այստեղ գալիս և ներս եմ մտնում նույնիսկ, եթե ներսում պատարագ չի մատուցվում: Սա արտասովոր վայր է, Ֆրանսիայի պատմության անքակտելի մասնիկը: Այն Ֆրանսիայի քաղաքական, մտավոր և հոգևոր խորհրդանիշն է»,-նշել է ներկաներից մեկը:

Anotaciones@AnotacionesRenL

Todavía queda sensus fidei en el pueblo francés que sabe que es lo mejor que está en sus manos para ayudar

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հնարավոր է եղել հանգցնել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է «աշխարհի մեծագույն տաղանդների օգնությամբ վերակառուցել 850-ամյա տաճարը»: Բացի այդ, նա համազգային դրամահավաք է հայտարարել:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...