Մենք դա կարող ենք. Մակրոնը դիմել է ժողովրդին՝ հայտնելով տաճարը 5 տարում վերականգնելու մասին – Լուսանկարներ

- in Միջազգային
Makron France

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի բնակչությանն է դիմել ուղերձով: Ֆրանսիացիներին ու աշխարհին ուղղված իր հայտարարության մեջ նախագահն ասել է, որ մտադիր է Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնել 5 տարվա ընթացքում:

«Մենք կվերականգնենք Նոտր Դամը: Այն կլինի ավելի գեղեցիկ, քան նախկինում էր: Ես ուզում եմ աշխատանքներն ավարտվեն 5 տարվա ընթացքում: Ես գիտեմ, որ մենք դա կարող ենք անել, մեզ կազմակերպվել է պետք: Ֆրանսիացիներ եւ ֆրանսուհիներ, բոլոր օտարերկրացիներ, որոնք սիրում են Ֆրանսիան ու Փարիզը, ես ուզում եմ հայտնել, որ կիսում եմ բոլորիդ ցավն ու բոլորիդ հույսերը: Այժմ արագ գործել է պետք, մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- ասել է Մակրոնը:

6 րոպեանոց ուղերձում Ֆրանսիայի նախագահը խոսել է հրդեհաշիջման աշխատանքների մասին եւս, նշել է, որ հրշեջների աշխատանքը իսկապես շնորհակալական խոսքերի արժանի է, նրանք գործել են անձնվիրաբար, առանց իրենց խնայելու:

Հիշեցնենք, Փարիզի Աստվածամոր տաճարի հսկայածավալ հրդեհը բռնկվել էր երեկ երեկոյան: Արագորեն տարածված կրակի ճիրաններում էր հայտնվել տաճարի կենտրոնական հատվածը, գլխավոր աշտարակը, որը փլուզվեց, տանիքի 2/3-րդը, գլխավոր ժամացույցը, ձախ աշտարակը: Նոտր Դամի գլխավոր պահոցն ու ամենաթանկ արժեքների պահոց-գանձարանը հաջողվել է պահպանել, եկեղեցուց նաեւ հանվել են արժեքավոր ու անգին նմուշներ:

Համացանցում հրապարակվել են Փարիզի Աստվածամոր տաճարի՝ թռչնի բարձրությունից արված լուսանկարները, որոնցում երևում են հրդեհի հասցրած վնասները:

Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել ապրիլի 15-ին: Վնասվել է տանիքը, փլուզվել է սրաձողը: Ընդհանուր շինությունը և աշտարակները պահպանվել են:

Լուսանկարներում՝ հրդեհված Նոտր Դամը՝ ներսից

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...