Միջանցքից զուգարանի հոտ՝ հարյուր միլիոնավոր բյուջեի պայմաններում. նախարարն անակնկալ այց է կատարել հատուկ դպրոց

- in Կրթություն

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անակնկալ այց է կատարել հատուկ դպրոցներից մեկը: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում՝ չնշելով, սակայն, որ դպրոցի մասին է խոսքը:

«Քիչ առաջ հատուկ դպրոցներից մեկում էի՝ անակնկալ այցով: Միջանցքից զուգարանի հոտ՝ հարյուր միլիոնավոր բյուջեի պայմաններում: Դասարաններից մեկից էլ լսվում էր անտանելի բղավոց, մտա ներս, պարզվեց՝ այդպես են դաստիարակում:

Հանձնարարել եմ լրջագույնս զբաղվել այս դպրոցով», – գրել է նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...