Մի վախեցիր, մի փոքր տղամարդ եղիր. Պորոշենկոյի եւ Զելենսկիի դեբատը կվարի Տիմոշենկոն (տեսանյութ)

Poroshenko

Ուկրաինայի դեռեւս գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն տեսաուղերձով դիմել է նախագահական ընտրությունների արդյունքներով իր հետ միասին երկրորդ փուլ անցած թեկնածուին:

Ուղերձում նա Զելենսկիին հորդորում է  «մի փոքր տղամարդ լինել ու չթաքնվել այլոց թիկունքում»:

«Վլադիմիր Ալեքսանդրովիչ, ստիպված եմ դիմել ձեզ էկրանի այն կողմից՝ դեմ դիմաց խոսելու փոխարեն: Մի վախեցեք դեբատից, դա սարսափելի չէ»,-ասել է Պորոշենկոն ու հավելել, որ ինքը դեբատներ է ունեցել անգամ ուժեղ թշնամիների հետ:

Բացի այդ, գործող նախագահը հորդորել է  պայմաններ չառաջարկել եւ ոչ ոքի թիկունքում չթաքնվել: «Հանդիսատես, ուրեմն հանդիսատես, ես սպասում եմ»,-եզրափակել է Պորոշենկոն:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ ընդունում է Պյոտր Պորոշենկոյի՝ հեռուստաբանավեճի հրավերը, սակայն ունի իր պայմանները: Պորոշոնկեն համաձայնել էր շոումեն թեկնածուի պայմանների հետ:

Դեբատին մասնակցելու Զելենսկիի գլխավոր նախապայմանը եղել է այն, որ հեռուստաբանավեճը վարելու է նախագահական ընտրություններին առաջադրված եւ պարտված մեկ այլ թեկնածու՝ Յուլիա Տիմոշենկոն:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունները կայացան կիրակի՝ մարտի 31-ին: Ընտրությունների արդյունքներով, թեկնածուներից ոչ ոք չէր հավաքել բավարար թվով ձայներ եւ ապրիլի 21-ին նշանակվել է ընտրությունների երկրորդ փուլը: երկրորդ փուլին մասնակցելու են Զելենսկին եւ Պորոշենկոն: Ի դեպ, Զելենսկին Պորոշենկոյից զգալի շատ ձայներ էր ստացել:

Будьте мужиком, приходьте на дебати.

Володимире Олександровичу,не шукайте причин і не ставте умов. І ніким не прикривайтеся. Це – некрасиво. Будьте мужиком.Приходьте на дебати. Стадіон, так стадіон.Я чекаю!

Posted by Петро Порошенко on Thursday, April 4, 2019