Մոնակոյի համալսարանն ա ավարտել Էդուարդ Աղաջանյանը: Գարիկ Սարգսյանը ժողովրդավարական ճանապարհով ընտրված գյուղապետ է եղել

- in Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե դժգոհություններ կան իր թիմի որոշ պաշտոնյաների նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը չի՞ պատրաստվում նրանց փոխել, օրինակ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին. Բայց ինչո՞ւ պետք է Էդուարդ Աղաջանյանից դժգոհ լինեմ: Դիջեյ լինելը ամո՞թ ա: Մոնակոյի համալսարանն ա ավարտել Էդուարդ Աղաջանյանը: Գարիկ Սարգսյանը ժողովրդավարական ճանապարհով ընտրված գյուղապետ է եղել, հանրապետությունում տասնյակ տարիներ այդպիսի բան տեղի չի ունեցել: Ասենք ասում են՝ Հակոբ Արշակյանն ասաց՝ փետրվարի 30, վա՞յ: Դա ի՞նչ ա, եթե վրիպակ չի: Ես պատրաստ եմ առարկայական քննարկել ամեն ինչ, որ ասում եք՝ գոհ են կամ դժգոհ են, ի՞նչ են արել այդ մարդիկ: Եթե բան են արել, գոհի ու դժգոհի մասին չէ խոսքը, կտանենք կդատենք և պատասխանատվության կենթարկենք:

Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց. Ազատ ու արդար ընտրություններում Գարիկ Սարգսյանը ստացել է 20 հազարից ավելի ձայն: Այսինքն՝ մարզպետի աշխատանքը ո՞վ է գնահատում: Մարզպետի աշխատանքը առաջին հերթին գնահատում է մարզի ժողովուրդը”: Դիտարկմանը, որ էյֆորիայի ազդեցության տակ են ձայները տրվել իր թիմի ներկայացուցիչներին, նա պատասխանեց. Բայց ինչի՞ ուրիշը չի ստացել այդ ձայները էյֆորիայի ազդեցության տակ: Իմ քայլը 7-8 թեկնածու է ունեցել այնտեղ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հարցին, որ մարդիկ դժգոհ են, ի՞նչ է արել կառավարությունը նախորդ մեկ տարվա ընթացքում. «Ճիշտ ա անում, որ ժողովուրդն ավելին ա ակնկալում, և շատ լավ ա: Մենք ժողովրդի համար ենք անում»:

Նիկոլ Փաշինյանը թվարկել է, թե ինչ են արել. «Հայաստանում 50 հազար աշխատետեղ մեկ տարվա ընթացքում ստվերից դուրս է բերվել կամ ստեղծվել է: Հայաստանում մենք այսօր վստահ ենք, որ 40 մլրդ դրամով պետական բյուջեի եկամտային մասը գերակատարելու ենք: Մենք ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու ենք, զինվորների աշխատավարձը հուլիսի մեկից բարձրանում է, ԱԱԾ և ոստիկանության աշխատավարձերն արդեն բարձրացել են: 205 հազար մարդու աշխատավարձ հուլիսի մեկից բարձրացրել է: Բուժաշխատողների աշխատավարձերը 30 տոկոսով բարձրացել են, 85 հազար մարդու նպաստն ու թոշակը բարձրանում է այնքան, որ ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից: ՀՀ-ում տեղի են ունեցել ժողովրդավարության չափանիշներին աներկբայորեն համապատասխանող ընտրություններ: ՀՀ-ում մուտքի շուկայի որևէ արգելք չկա: Ավելի՞ն եք ակնկալում, ճիշտ եք անում, և ավելին կլինի»:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ չի ուզում մտնել բանավեճի մեջ իր վարկանիշը բարձրացել է, թե՞ նվազել: «Բայց ով ուզում է այդ հարցի պատախանն ստանալ, ես ժամանակ առ ժամանակ Երևանի փողոցներով քայլում եմ, կարող են գալ, հետևել ու տեսնել»: