Նիկոլ Փաշինյանը Զելենսկուն խորհուրդ է տվել՝ ինչպե՞ս շփվել Պուտինի հետ

- in Տնտեսական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական RBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Պուտինի հետ հեշտ շփվելու համար Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկին պետք է առավելագույնս շիտակ ու ազնիվ լինի նրա հետ։

«Ես չեմ կարծում, թե նրա համար դժվար կլինի շփվել Պուտինի հետ։ Այստեղ պայման կա՝ լինել շիտակ, ազնիվ, առանց հետին մտքերի։ Պետք է շիտակ եւ ազնիվ շփվել», ասել է Փաշինյանը։

Նա ասել է, որ իր այս խորհուրդը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի նախագահի հետ շփմանը։ «Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ դա կգնահատի, եթե տեսնի, որ զրուցակիցը չի փորձում իրեն ինչ-որ բանում խաբել, ինչ-որ բանում խորամանկել, խեղաթյուրել ինչ-որ բան։ Ես կարծում եմ, որ դա շատ ճիշտ ձեւ է բոլոր հարաբերություններում»,- ասել է վարչապետը եւ հավելել․ «Գուցե դիվանագիտության մեջ, միջազգային հարաբերություններում դա այնքան էլ ընդունված չէ։ Սակայն ես բոլորի հետ եմ այդպես շփվում»։