Նիկոլ Փաշինյանը փախած պաշտոնյաների մասին. Ո՞ւր պիտի փախնեն, երկրագունդը փոքր ա

- in Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ հետախուզման մեջ գտնվող հայտնի անձանց: Հարցին, որ Գոնսալեսը Պրահայում է, տեսադաշտից կորել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, մյուսներին նույնպես չեն կարողանում հայտնաբերել, ինչո՞ւ է այս իրավիճակը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Արամ Հարությունյանը պատգամավորի կարգավիճակն օգտագործեց և տեսադաշտից կորավ: Քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից նա զրկված չէր, որևէ մեկը գորոծղություն չէր կարող իրականացնել:

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ևս, ըստ ՀՀ վարչապետի, պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով՝ դուրս է եկել Հայաստանից. Ի՞նչ կա այդտեղ զարմանալի: Եթե նրանց պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում ձերբակալեին, հիմա դուք բոլորդ պետք է ասեիք՝ բա ո՞ւր մնաց օրենքը, օրինականությունը, բա ո՞ւր մնաց օրենքի գերակայությունը: Բայց ո՞ւր պիտի փախնեն, երկրագունդը փոքր ա:
Հարցին, թե անվտանգության խնդիր չի՞ տեսնում՝ Պաշտպանության նախկին նախարարն ու ԴԱՀԿ պետը դրսում են, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. ԴԱՀԿ պետը հարաբերական ա՝ դրսում ա, թե ներսում ա:

Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց. ՀՀ նախկին Պաշտպանության նախարարը, ինչքան գիտեմ, նաև ՌԴ քաղաքացի է: Եվ մենք պետք է այս իրավիճակի հետ հաշվի նստենք: Մենք այսօր իրավիճակ ունենք, երբ օտարերկրյա պետությունը մեր քաղաքացուն հանցագործության մեջ մեղադրում ա, բայց մենք մեր օրենսդրության բերումով չենք կարող այդ քաղաքացուն արտահանձնել: Ես չեմ ուզում այդտեղ այլ ենթատեքստեր տեսնել: Ես չեմ ուզում շատ փակագծերը բացել, բայց մենք գիտենք, որ բացահայտ հանցագործ մարդ կա ՀՀ-ում, որը օտարերկրյա պետության կողմից հետախուզվում է, և ակնկալվում է, որ մենք հանձնենք, բայց այդ մարդուն մենք չենք կարողանում հանձնել, որովհետև նա ունի ՀՀ քաղաքացու անձնագիր: Հիմա Չեխիան մեզ մեղադրի, որ մենք իրենց անվտանգությանը սպառնալի՞ք ենք ստեղծում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...