Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպման է Իմ քայլի պատգամավորների հետ, ազգայնականները՝ ԱԺ-ի մոտ

- in Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում փակ հանդիպում կանցկացնի Իմ քայլը խմբակցության պատգամավորների հետ։

Լրագրողները Իմ քայլի պատգամավորներից տեղեկացան, որ հանդիպման թեման Արցախի հարցի ու Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասներն են։

ԲՀԿ խմբակցությունը ևս նման նախաձեռնությանբ է հանդես եկել և այս հարցով դարձյալ Նիկոլ Փաշինյանին կհրավիրի խորհրդարան` փակ հանդիպման։
Մինչ այդ՝ Ազգային ժողովի մոտ մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են անում տրանսգենդերների դեմ։ Նրանք պահանջում էին, որպեսզի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իրենց պատասխան տա, թե ինչու է ԱԺ ամբիոնից ելույթի հնարավորություն տրվում նրանց։ Ակցիայի մասնակիցները, որոնց թվում նաև հոգևորական կա, պահանջում էին, որպեսզի իրենց ևս ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու հնարավորություն տան։
Ազգային ժողովի դարպասները հսկելու համար մեծաքանակ ոստիկաններ են բերվել տարածք։ Նրանք թույլ չեն տալիս, որպեսզի տրանսգենդերների դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիները մուտք գործեն ԱԺ այգու տարածք։