Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. միլիոնավոր գումարներ են դուրս գրվել եւ յուրացվել

- in Մամուլ
Dram

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս մեղադրանք է առաջադրվել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանին:

Վերջինս այս պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից եւ 2018 թվականի սեպտեմբերի 4-ին հայտարարեց իր լիազորությունները դադարեցնելու մասին: Մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն տվյալներ է ստացել, որ թաղապետարանի փաստաթղթերում կեղծ տվյալներ են մտցրել, գումարներ դուրս գրել եւ յուրացրել:
Մասնավորապես, միլիոնավոր դրամներ դուրս են գրվել տարբեր տոնական օրերին միջոցառումներ իրականացնելու նպատակով, սակայն այդպես էլ միջոցառում չի անցկացվել, կամ էլ այնքան գումար չի ծախսվել, որքան ներկայացված է եղել փաստաթղթերում: Այժմ Ուլիխանյանը կալանավորված չէ. խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...