Շրի Լանկայի իշխանություններին նախազգուշացրել են եկեղեցիների վրա հնարավոր հարձակումների մասին. CNN

- in Միջազգային
zenq

Շրի Լանկայի կառավարության ներկայացուցիչ Ռաջիտու Սենարատեն ասել է, որ ԱՄՆ-ի և Հնդկաստանի հետախուզական ծառայությունները Շրի Լանկայի իշխանություններին նախազգուշացրել են եկեղեցիներում և մարդկանց կուտակման վայրերում հնարավոր հարձակումների մասին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Շրի Լանկայի կառավարության մի շարք անդամներ մի քանի շաբաթ է՝ տեղյակ են եղել ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին։ Սենարատեն հավելել է, որ ապրիլի 11-ին ահաբեկիչների հարձաակման սպառնալիքի մասին զեկույցը տարածվել է հատուկ ծառայությունների և մի շարք նախարարությունների աշխատակիցների շրջանում։

Նրա խոսքով՝ մեկ այլ տարածված փաստաթղթում առկա են եղել կասկածյալիների անունները, որոնք ահաբեկչական հարձակումներ կարող էին նախապատրաստել։ Նշվում է, որ Շրի Լանկայի իշխանությունները վերջին նախազգուշացումը ստացել են առաջին պայթյունից ընդամենը տասը րոպե առաջ։