Ուկրաինայում նախագահի թեկնածուի դեմ սադրիչ տեսահոլովակներ են տարածվում

- in Ընտրություններ

Ուկրաինայում նախագահի ընտրությունների երկրորդ փուլից առաջ պայքարը թեժանում է: Համացանցում մի շարք տեսահոլովակներ են տարածվել, որոնք նպատակ ունեն ծաղրել ու վարկաբեկել թեկնածու Վլադիմիր Զելենսկիին: Վերջինս տեսանյութերի տարածման մեջ մեղադրում է Պյոտր Պորոշենկոյի շտաբին:

Նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում բեռնատարը վրաերթի է ենթարկում Զելենսկուն: Վերջինս դիմում է ոստիկանություն, որտեղ գործ է հարուցվում: Ավելի ուշ տարածվում է նոր տեսանյութ, որում բեռնատարն անցնում է Զելենսկու մոտով, սակայն նրա վրա սպիտակ փոշի է թափվում, որը, ենթադրվում է, թմրանյութ է: Տեսանյութում նշվում է՝ «որովհետև նա կայֆի տակ է» և հարց են ուղղում՝ «հիմա Ավակովը գո՞հ է»՝ ակնարկելով քրեական գործի հարուցումը: