Ուղիղ. ԱԺ քառօրյայի երրորդ օրը. Կառավարությունը «կհանձնի՞» Ջանջուղազյանին

- in Մամուլ

ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը:

Ազգային ժողովը քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկումը: Պատգամավորները իրենց հարցերն ուղղեցին հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդմանը:

Ապրիլի 16-ին մեկնարկած նիստերի օրակարգում ընդգրկված են նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակումը և մի շարք այլ օրենքի նախագծեր:

Այսօր ԱԺ նիստում քննարկվելու է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման» նախագիծը:

Էդմոն Մարուքյանը երեկ պարզաբանեց, որ կառավարության կառուցվածքի մասին կառավարությանն ուղղված իրենց հարցապնդմանը նախարարը «վիրավորական» եւ նույնաբովանդակ պատասխաններ է տվել։ «Հարցապնդման պատասխանը, կարծում եմ, վիրավորանք էր սահմանադրական մարմնի հասցեին։ Նմանատիպ պատասխան տալ 8-9 հարցի, կարծում եմ՝ խորհրդարանական կառավարմանը հավակնող երկրի համար շատ վատ տարբերակ է։ Դա իր հետեւանքը պետք է ունենա»։

ԱԺ կանոնակարգը տալիս է այդ հնարավորությունը, սակայն իշխանությունը չի պատրաստվում հանձնել Ջանջուղազյանին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...