Ուղիղ. ՀՀ կառավարության նիստը. կքննարկի նաև «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ ստեղծելու մասին հարցը

- in Տեսանյութեր

Կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում ընդգրկվել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցերը:

Ըստ հիմնավորման՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու նպատակը ՀՀ-ի տնտեսության զարգացման աջակցումն է` ներդրումների, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման միջոցով:

Նախագծի համաձայն՝ ընկերությունը ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք և համալիր խորհրդատվության և աջակցության միջոցով կնպաստի ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու և իրագործելու միջոցով Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը և գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման և գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման և կատարելագործման գործընթացին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...