Պայթյուն Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում. տուժել է 8 մարդ, այդ թվում՝ 7 ամսական երեխա – Լուսանկարներ

- in Սոցիալական
Tbilisi

Երեկ՝ ապրիլի 7-ին, կեսօրին Թբիլիսիի ծայրամասային Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել։

Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ պայթյունից տուժել է ութ մարդ, որոնցից ամենածանր վիճակում է 21 ամյա մի երիտասարդ։ Երիտասարդին տեղափոխել են այրվածքաբանական կենտրոն, նրա մարմնի 35 տոկոսն այրված է։ Տուժածների թվում է նաև 7 ամսական երեխա, ով գտնվում է Թբիլիսիի Իաշվիլիի անվան մանկական հիվանդանոցում։

Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան:Պայթյունի հետևանքով տարհանվել են շենքի բնակիչները։ Ըստ բնակիչների, պայթյունի ալիքն այնքան ուժգին է եղել, որ զգացվել է նաև հարևան շենքերում։ Շենքի բնակիչներից մեկի խոսքերով, պայթյունից մեկ ժամ առաջ իրենք գազի հոտ են զգացել, զանգահարել են համապատասխան մարմինների, սակայն որևէ մեկը չի եկել։Մեկ այլ բնակչի խոսքերով, բնակարանի սեփականատերը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, հավանաբար, գազը բացած է թողել, քանի որ գազի հոտն ուժգին է եղել։ Մի քանիսն էլ ասում են, թե գազի հոտ շենքում երկար ժամանակ է կա, սակայն «Կղազտրանսգազ» ընկերությունը չի արձագանքել։«Կղազտրանսգազի» տարածած հայտարարության մեջ նշված է, որ գազի հոտի վերաբերյալ ահազանգ ստացվել են 11։50, աշխատակիցները դուրս են եկել 11։55 և դեպքի վայր հասել 12։11, իսկ պայթյունը տեղի է ունեցել 12։10։Թբիլիսիում վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի նմանատիպ պայթյուններ են եղելու թեև քաղաքային իշխանություններն ասում են, թե քայլեր են ձեռնարկում անվտանգությունն ապահովելու համար, սակայն պայթյունները շարունակվում են։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...