Պետհամարանիշների թիթեղների նոր խմբաքանակն այսօր կհասնի Հայաստան

- in Պաշտոնական
avtoner

Պետհամարանիշների համար նախատեսված թիթեղների վերջացած խմբաքանակն այսօր կհամալրվի նորով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 9-ին Արարատյան ավտոմաքսատուն-վարչություն կատարած այցի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանին մոտեցած քաղաքացիները բողոքեցին, թե պետհամարանիշների թիթեղները սպառվել են, և իրենց նոր պետհամարանիշ չեն տալիս: Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ զրույցի արդյունքում տեղեկացավ, որ խնդիրը պայմանավորված է վերջին տարիներին ներկրվող ավտոմեքենաների թվաքանակի ավելացմամբ:

«Մեքենաների ներկրման շատ մեծ ծավալ է գալիս հիմա: Կանխատեսել են, որ ավելի պետք է լինի, բայց հիմա նախատեսվածից էլ ավելի է եղել: Հիմա թիթեղը հասել է Փոթի, Փոթիից գալիս է Երևան»,- ասաց վարչապետը:

ՀՀ ոստիկանապետը Նիկոլ Փաշինյանի հետ  զրույցում նշել էր, որ թիթեղները, հավանաբար, այսօր արդեն Հայաստանում կլինեն: