Միհրան Պողոսյանը ՌԴ-ին մեծ ծառայություններ չի մատուցել

Mihran Poghosyan

«Ես սրան վերաբերում եմ շատ վատ, որովհետև գեներալը չպետք է քաղաքական ապաստան խնդրի, գեներալը պետք է գա և տղամարդավարի պատասխան տա, եթե պատասխանելու բան ունի կամ պաշտպանի իր անունը, դիրքերը, կամ բարձրաստիճան զինվորականության շրջանում, որոնք հարգում են իրենց կոչումը, կա ուրիշ տարբերակ, թող այդ տարբերակն ընտրի։ Սա գեներալին ոչ հարիր պահվածք է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից քաղաքական ապաստանում խնդրելուն։

Պատգամավորը վստահ է, Հայաստանի վարկանիշի վրա քաղաական ապաստան խնդրելով չեն ազդի, քանի որ ամբողջ աշխարհը գիտի, թե ով է Միհրան Պողոսյանը․«Հայաստանի յուրաքանչյուր տեղեկացված քաղաքացի գիտեր՝ ով է Միհրան Պողոսյանը, այդուհանդերձ, իշխանությունները, իրավապահ մարմինները չեն կիրառել կամային որոշումներ և չեն կաշկանդել մարդու ազատությունը։ Եվ նա, օգտվելով դրանից, այսօր գտնվում է Ռուսաստանում։ Եթե խորը անալիզ անենք, կտեսնենք, որ բացի դրական վերաբերմունքից մեր պետության նկատմամբ, այլ վերաբերմունք չի լինի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ՌԴ-ն կարտահանձնի Միհրան Պողոսյանին։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...