Պորոշենկոյին կործանեց օղին․ Haaretz

Poroshenko

Իսրայելական Haaretz պարբերականը գրում է, որ Պյոտր Պորոշենկոյի քաղաքական կարիերան կործանել է օղին։ Նա արգելել է ուկրաինացիների սիրելի ալկոհոլային ըմպելիքի վաճառքը, ինչի պատճառով էլ պարտվել է ընտրություններում։

Պարբերականում հրապարակված հոդվածի համաձայն՝ Ուկրաինայի նախագահը չկարողացավ լուծել կոռուպցիայի և երկրի տնտեսության կայունացման խնդիրները, ինչպես նաև չհաղթահարեց Դոնբասի հակամարտությունը։ Այդ ամենը խորացավ այն փաստով, որ ուկրաինական խանութներից անհետացավ ռուսական օղին։ Ընտրողները չկարողացան մոռանալ, որ Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում Պորոշենկոն իր «մասնաբաժինն» ունի։

Image result for Порошенко водка

«Այդ ամենը վերջ դրեց նրա նախագահությանը»,-գրում է պարբերականը։

Նշվում է, որ Վլադիմիր Զելենսկին առնվազն մեկ «արժեքավոր ակտիվ » ունի՝ նա «կոնսոլիդացված և չապականված կերպար է»։ Զելենսկին քաղաքականության մեջ նորեկ է, և նրա ամբողջ որակավորումը հիմնված է «Ժողովրդի ծառա» կատակերգությունում նախագահի մտացածին կերպարի վրա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...