Պուտինը մտադիր է պարզեցված կարգով անձնագրեր տալ բոլոր ուկրաինացիներին

- in Միջազգային
Putin Vladimir

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայում մտածում են բոլոր ուկրաինացիներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին:

Այս մասին Պուտինը հայտնել է Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Ինտերֆաքսը: Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանն սկսել է ՌԴ անձնագրեր բաժանել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչներին:

Պուտինը նշել է, որ Դոնբասի բնակիչներին քաղաքացիություն տալու ծախսերը կկազմեն մոտ 100 միլիարդ ռուբլի:Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ քննարկում էին բոլոր ուկրաինացիներին պարզեցված կարգով ՌԴ քացաքացիություն շնորհելու հնարավորությունը:

Զելենսկին պատասխանել է. «Մենք հիանալի գիտենք, թե իրականում ինչ է նշանակում ռուսական անձնագիր: Դա խաղաղ ցույցի համար ձերբակալվելու իրավունքն է: Դա ազատ ու մրցակցային ընտրություններ չունենալու իրավունքն է:
Դա բնական իրավունքներն ու մարդու ազատությունները մոռանալու իրավունքն է: Այդ պատճառով պետք չէ հույս ունենալ, որ շատ ուկրաինացիներ կցանկանան դառնա «նոր նավթ», որին Ռուսաստանի իշխանությունները փորձում են վերածել սեփական ժողովրդին:

Ուկրաինացիներն ազատ մարդիկ են ազատ երկրում: Անկախ, ինքնիշխան ու անբաժան: Ուկրաինայի քաղաքացիությունն ազատություն է, արժանապատվություն ու պատիվ: Դա այն է, ինչ պաշտպանել ենք ու շարունակելու ենք պաշտպանել»:

Նա նշել է, որ Ուկրաինայի և ուկրաինացիների հետ չպետք է խոսել սպառնալիքի, ռազմական ու տնտեսական ճնշման լեզվով: