Ռոբերտ Քոչարյանը տեսակցել է իր 2.5 տարեկան թոռնիկին. Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը հակադարձում է պաշտպանին

- in Սոցիալական
Robert Qocharyan

Ռոբերտ Քոչարյանը տեսակցել է իր 2.5 տարեկան թոռնիկին:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը՝ հերքելով Քոչարյանի պաշտպան Արամ Օրեբլյանի երեկ արած այն հայտարարությունը, թե վարույթն իրականացնող մարմինը արգելել է Քոչարյանին տեսակցել թոռնիկի հետ:

«Չգիտեմ՝ ինչից է վերցրել Արամ Օրբելյանը, որ նման ստահոդ հայտարարություն է կատարել: Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ վերցնելուց հետո որոշում է կայացվել արգելել տեսակցությունն ու հեռախոսազանգերը մերձավոր ազգականների, ԶԼՄ ներկայացուցիչների, այլ անձանց հետ, ինչպես նաեւ կապն ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ: Դա կապված էր սույն քրեական գործի լրիվության, օբյեկտիվության եւ բազմակողմանիության հետ՝ նկատի ունենալով, որ տվյալ տեսակցությունները կարող են բացասաբար անդրադառնալ քրեական գործի քննության վրա եւ քննության շահերից ելնելով՝ նման որոշում էր կայացվել: Արամ Օրբելյանն ասում էր՝ Մարդու իրավունքների պաշտպանի օգնությամբ, որը նույնպես իրականությանը չի համապատասխանում այն մասով, որ ուղղակիորեն դիմել են վարույթն իրականացնող մարմնին եւ վարույթն իրականացնող մարմինը թույլ է տվել»,- ասաց Հրաչ Մուշեղյանը՝ հավելելով, որ դատական նիստի ընթացքում պաշտպան Հովհաննես խուդոյանը միջնորդություն է ներկայացրել եւ հաջորդ օրը իր կողմից որոշում է կայացվել եւ տեսակցությունների արգլեքն այդ մասով վերացվել է. «Երեխային թույլատրվել է տեսակցել Ռոբերտ Քոչարյանի հետ»,- հավելեց քննչական խմբի ղեկավարը:

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը չի թույլատրել Քոչարյանին տեսակցել ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ: Մեր հարցին, թե որն է պատճառը նման որոշման, Հրաչ Մուշեղյանը պատասխանեց, որ ներկա փուլում պատճառները չի կարող բարձրաձայնել՝ նախաքննության շահերից ելնելով: «Դրա դրդապատճառը վարույթն իրականացնող մարմինն ունեցել է»,- եզրափակեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...