Ռուսաստանի 200 ամենահարուստները. ովքեր են ցանկի հայերը – Լուսանկարներ

- in Տնտեսական
Ruben Vardanyan

Ֆորբս ամսագրի ռուսական խմբագրությունը հրապարակել է երկրի 200 ամենից հարուստ գործարարների ցանկը: Վարկանիշը գլխավորել է Նովատեկ ընկերության ղեկավար Լեոնիդ Միխելսոնը 24 միլիարդ դոլարով:

Երկրորդ տեղում նախկին տարվա առաջատար Վլադիմիր Լիսինն է, որի կարողությունը Ֆորբսը գնահատել է 21.3 միլիարդ դոլար: Լուկօյլի նախագահ Վագիթ Ալեքպերովը երրորդն է 20.7 միլիարդ դոլարով:
Տասնյակում են նաև

4. Ալեքսեյ Մորդաշով – 20.5 միլիարդ

5. Գենադի Տիմչենկո – 20.1 միլիարդ

6. Վլադիմիր Պոտանին – 18.1 միլիարդ

7. Միխաիլ Ֆրիդման – 15 միլիարդ

8. Անդրեյ Մելնիչենկո – 13.8 միլիարդ

9. Ալիշեր Ուսմանով – 12.6 միլիարդ

10. Ռոման Աբրամովիչ – 12.4 միլիարդ

Ազգությամբ հայ գործարարներից Սամվել Կարապետյանը 3.7 միլիարդ դոլարով 29-րդն է:

Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 3.5 միլիարդով 32-րդն է:

Ռուբեն Վարդանյանն ունի 950 միլիոն դոլար և 103-րդն է:

146-րդ տեղում Ալբերտ Ավդոլյանն է 700 միլիոն դոլար կարողությամբ:

Դավիթ Յանն ունի 500 միլիոն դոլար և եզրափակում է ցանկը:

Ռուսաստանի 200 ամենից հարուստ մարդիկ միասին 496 միլիարդ դոլար ունեն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...