Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին

- in Միջազգային
dzerq

Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Է Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ Պեկինում կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պայմանավորվեցինք, որ օգոստոսին Ռուսաստանում կանցկացնենք հերթական ռուս-ադրբեջանա-իրանական գագաթնաժողովը»,-ասել Է Պուտինը ապրիլի 26-ին կայացած հանդիպմանը:
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Պուտինը նշել Է, որ ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2018 թվականին ավելացել Է գրեթե 14 տոկոսով եւ հասել 2,5 միլիարդ դոլարի:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...