Սերգեյ Բագրատյանը անցել է թույլատրելի սահմանը – Լուսանկար

Sergey Bagratyan

Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Բագրատյանը հերքում է, որ մասնակից է եղել դեպքին։ Ահա ապացույց, որ այնտեղ է եղել։

Հիշեցնենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ երեկ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սեդրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել:

Ըստ աղբյուրի՝ Ռ. Տոնոյանն աշխատում է Վայոց ձորի փոխմարզպետ, Ս. Բագրատյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր է, իսկ Ա. Սեդրակյանը՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի ղեկավարն է:

ԲՀԿ-ից հերքել են այս տեղեկատվությունը, որին էլ հետեւել է փոխմարզպետի հրապարակած լուսանկարն ու գրառումը:

«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի պահվածքին:

Հիշեցնենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ երեկ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սեդրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել:

Ըստ աղբյուրի՝ Ռ. Տոնոյանն աշխատում է Վայոց ձորի փոխմարզպետ, Ս. Բագրատյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր է, իսկ Ա. Սետրակյանը՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի ղեկավարն է:

Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոլոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սետրակյանը հայտնաբերվել է, հրավիրվել ոստիկանություն, իսկ Ս. Բագրատյանը դեռևս չի հայտնաբերվել: