Սոցհարցումները հաղթանակ են խոստանում Զելենսկուն Ուկրաինայի նախագահի ընտրություններում

- in Ընտրություններ

Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մնացել է 2 օր: Ապրիլի 21-ին ուկրաինացիները կընտրեն կամ Վլադիմիր Զելենսկուն կամ Պյոտր Պորոշենկոյին:

Սոցհարցումները նախագահի պաշտոնը խոստանում են շոումեն Զելենսկուն: Ռեյտինգ սոցիոլոգիական ծառայության ապրիլի 11-ին հրապարակած տվյալների համաձայն՝ 51%-ը կքվեարկի Զելենսկու, 21%-ը՝ Պորոշենկոյի օգտին: 18%-ը չէր կողմնորոշվել, 10%-ը մտադիր չէ մասնակցել ընտրություններին:
Նույն կազմակերպությունը հարցում է անցկացրել ապրիլի 18-ին՝ Զելենսկի 52%, Պորոշենկո՝ 19%:

Ապրիլի 16-ին Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը հրապարակել է իր հարցման արդյունքները: Նրանք, ովքեր կմասնակցեն ընտրություններին, 72.2%-ը կքվեարկի Զելենսկու, 25.4%-ը՝ Պորոշենկոյի օգտին: Եվս 2.4%-ը անվավեր կդարձնի քվեաթերթիկը: