Ստիպում են պահել թոշակառուների գումարներից և փոխանցել իրենց. «Հայփոստ»-ի աշխատակիցները օգնություն են խնդրում

- in Կեղտոտ լվացք
Jamanak mard

Խմբագրությանն են դիմել «Հայփոստ» ընկերության աշխատակիցները՝ ներկայացնելով ընկերության ներսում առկա խնդիրները, պետերի ամենաթողությունը, աշխատանքի ստորացուցիչ պայմանները, կոռուպցիան ու անտարբեր ղեկավարությանը:

Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Բարև Ձեզ հարգելի Խմբագրություն. նամակն ուղղում ենք ձեզ այն նպատակով, որ երևի թե միակն եք,  որ կարող է մարդկային տեսանկյունից հասկանալ մեր խնդիրը, գրում եմ լցված ատելությամբ, չեմ կարողանում զսպել ատելությունս և զայրույթս: Խոսքս վերաբերում է ՀԱՅՓՈՍՏԻՆ:

Զրմանալին այն է որ այս 3 ամիսների ընթացքում երևի թէ ՀՀ ամբողջ հիմնարկ ձեռնարկություններում եղան ստուգումններ և ի հայտ եկան բազմաթիվ չարաշահումներ, բայց Հայփոստում, չգիտես ինչու, այդպես էլ ոչ մի նմանատիպ ստուգումներ չեղան, հետաքրքիր է, ինչու՞, յուրահատու՞կ է, թե՞ ունի ազդեցիկ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼ՝ հանձինս Խուան Պաբլոյի:

Հարգելի խմբագրություն, հանրապետության մասշտաբով ՀԱՅՓՈՍՏՈՒՄ տիրում է լկտիություն, ԹԱԼԱՆ, օրինականացված երաշխաորված ԿՈՌՈՒՊՑԻԱ, անբացատրելի թալան և լկտիություն ի դեմս նրա ղեկավար Խուան Պաբլոյի և նրա ղեկավարած հանցախմբի, որոնք անբացատրելի ձևով առհելի ՄԻԼԼԻՈՆՆԵՐՈՎ գումարներ են ԼՎԱՆՈՒՄ և ԼԱՓՈՒՄ Հայփոստի միջոցով, և իր մի քանի մանկլավիկներով՝ հանձինս Խուանի աջ թև Լիլիթ Թադևոսյանի և բոլոր մարզային տնօրենների նսեմացնում և ոտնահարում են Հայփոստի չնչին (հիսուն հազար) դրամ աշխատավարձով ապրող և իրենց ստրուկը դարձրած աշխատակիցների պատիվն ու հարգանքը:

Հարգելի խմբագրությու՛ն, Հայփոստում տիրում է ստրկատիրական դարաշրջան, որի դեմն առնել է պետք, ուղղակի խնդրում եմ Ձեզ այս հարցը բարցրաձայնեք, այս աշխատակիցները մեղք են, վախը սրտներում աշխատում են, դարձել են ձայնազուրկ՝ վախենալով, որ եթե ինչ-որ բան բարձրաձայնեն՝ նույն վայրկյանին կազատվեն այդ չնչին մինիմալ աշխատավարձով աշխատանքից, ինչը շատ հաճախ է տեղի ունենում Հայփոստում:

Հարգելի խմբագրություն, աշխատակիցները ուժի զոռով են աշխատում այդ ստրկանոցում՝ իրենց ուսերին կրելով Հայփոստի ղեկավարության ստիպողական հրամաններն ու պարտադրանքները, նշեմ  որ Խուան Պաբլոն, որը զբաղվում է ԿԱՐԱՍ գինիների բիզնեսով, որի արժեքն է 5000 դրամ, դարձյալ ստիպողաբար ստիպում են, որ խեղճ և ձայնազուրկ աշխատակիցները վաճառեն Խուանի գինիները: Մարդիկ հացի փող չունեն, որ հաց առնեն, ստիպողաբար պետք է Խուանի գինիները առնեն, իսկ եթե Հայփոստի աշխատակիցնները չկատարեն մարզային տնօրինության կողմից պարտադրված  սահմանված պլանը, կազատվեն աշխատանքից, այս խեղճ ու հնազանդ աշխատակիցներն էլ ԿԱՐԱՍ գինին ինքնարժեքից ցածր գնով հանձնում են վաճառակետերին, մնացած գումարներն էլ իրենց գրպանից դնելով՝ գումարները ուղարկում են Խուան Պաբլոյին, որպեսզի հայտնվելով ստրուկի կարգավիճակում, դուրս չշպրտվեն իրենց ամենամինիմալ աշխատավարձով աշխատանքից:

Ասեմ նաև մի շատ կարևոր փաստ, որ մարզային տնօրենները իրենց ենթակայության տակ գտնվող աշխատակիցներից ամսական նալոգներ են հավաքում և ուր են գնում այդ գումարնները. յուրաքանչյուր նպաստառուի և թոշակառուի հաշվարկով այդ խեղճ փոստատարներից ստիպողաբար պահանջում և ստանում են 60-70 դրամ: Պատկերացնու՞մ եք Հայաստանի մասշտաբով քանի թոշակառու և նպաստառու կա, որ յուրաքանչյուրից 60-70 դրամ պահեն՝ ինչ ահռելի գումարի մասին է խոսքը, դե տեսեք՝ որն է օրինական կոռուպցիան….

Հարգելի խմբագրություն, մեզ դրել են ստրուկի տեղ, եթե խցանումննրի պատճառով 5-10 րոպե ուշանում ենք աշխատանքից, մեզ գրավոր բացատրություն են գրել տալիս և հայտարարում նկատողություն, որի արդյունքում կտրում են մեզ պարգևավճարներից, իսկ իրենք, օրինակ Խուանը,  Լիլիթ Թադևոսյանը, մարզային տնօրենները և նմանատիպ պաշտոնյաներ աշխատանքի են բարեհաճում ոչ շուտ 11:00-ից և իրենց բան ասող չկա, որովհետև իրանց դեմ, այսպես ասած, ԽԱՂ ՉԿԱ և այդ ստորները ամսական ստանում են միլիոններով աշխատավարձներ՝ 500.000 մինչև 3.000.000 աշխատավարձ…..

Նշեմ մի շատ կարևոր փաստ ևս, շուտով Հայփոստում սպասվում է հատուկ պլանավորված ԱՏԵՍՏԱՑԻԱ, որի միջոցով պատրաստվում են կատարել կադրային ՋԱՐԴ, որ այն աշխատակիցննեը, որոնք ՄԱՐԶԱՅԻՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ ձեռք չեն տալիս, Հայփոստի կաշառված վերնախավի միջոցով անց են կացնում ատեստացիա եւ արդյունքում ընդունում են նոր աշխատակիցներ՝ աշխատելով հարյուր հազարավոր դոլարներ, քանի որ մարզերում Հայփոստում աշխատանքի տեղավորվելը արժե 1000-3000 ԱՄՆ դոլար՝ նայած թե ինչ պաշտոնի ես նշանակվում ու հենց այդ նպատակով էլ կատարվում է այս ամենը»,- ասված է նամակի մեջ:

Նշենք, որ «Հայփոստ»-ի աշխատակիցները մեկ այլ նամակով դիմել են նաեւ ՀՀ վարչապետին՝ նշելով այլ մարդկանց անուններ եւ խնդրելով լուծում տալ իրենց խնդիներին՝ գոնե միայն աշխատավարձի բարձրացման տեսքով:

Վարչապետին ուղղված նամակը՝ ստորեւ.

Ձեզ դիմում են «Հայփոստ» ՓԲԸ-ի 90 % աշխատակիցները, (այսպես ասած 2-րդ սորտի մարդիկ): Դիմում ենք շատ մեծ խնդրանքով. աշխատելով այս հիմնարկում, որտեղ ղեկավարներն օտարերկրացիներ են ու որոնք միտումնավոր եկել են մեր երկիր՝ վերացնելու հայերին, այլ ոչ թե օգնելու, որ մեր հայ ժողովուրդը դուրս գա ծանր սոցիալական պայմաններից: Մենք մեծ վախ ենք  ապրում՝ աշխատելով այդ հիմնարկում, անընդհատ վախեցնում, մատ են թափ տալիս, որ եթե մեզ սխալ պահենք՝ կազատեն, կկրճատեն աշխատանքից:

Թավշյա հեղափոխությանը մեր մասնակցության օրվանից մեր ղեկավար պարոն Գեչիդջյանը և իրեն շրջապատողները բացասական են վերաբերվում մեզ, ահ տալիս, որ կհեռացնեն աշխատանքից կամ կպահեն մեր աշխատավարձից օրվա գումարը: Երկար Ժամանակ դիմում ենք իրեն խնդրանքով՝  աշխատավարձները բարձրացնելու մասին, իսկ մեր աշխատավարձները կազմում են 50000-80000 դրամ: Սա այն դեպքում, որ իրենք ստանում են 800.000-ից դրամից 35000 եվրո, հանգիստը  անցկացնում Մայամիում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, բնակվում Վահագնի թաղամասում, մեկ ամսվա  մեջ գնում են ճոխ մեքենաներ, մի խոսքով վայելում են իրենց կյանքը մեր սևագործ, ծանր աշխատանքի հաշվին: Աշխատանքից լուրջ բացակայելու պատճառների դեպքում, ստիպում են լրացնել բացատրագիր կամ պահում են օրվա աշխատավարձից (ամսվա ընթացքում 4 ժամից ավելին): Սա էլ այն դեպքում, երբ նրանք գալիս են աշխատանքի ըստ իրենց ցանկության՝ հայտարարություն անելով մեզ, որ Էռնեկյան գրուպի դեմ խաղ չկա: Հեղափոխությունից վախեցած ղեկավարը մեր չէր բարեհաճում ներկայանալ Հայաստան, որին նույնիսկ չէր հուզում իր հիմնարկի աշխատակիցների կարգավիճակը: Իրենց սառը, անտարբեր մոտեցումից արդեն մենք խելագարվում ենք: Երկար տարիներ շարունակ խնդրում ենք կատարել աշխատավարձների բարձրացում, բայց պատասխանը մեկն է՝ Ձեր արածն ինչ է, բոլոր հներից ազատվել է պետք:

Ումի՞ց ազատվի, մարդկանցից, որոնք հիսուն տարի անխնա նվիրել են իրենց կյանքը փոստին և կապին:

Մարդը եկել է ասես Խոպան հողեր: Արմավիրի մարզում ունի գնված հեկտարներով հող, տալիս է գինու մեծ արտադրություն և ստիպողաբար պարտադրում Հայաստանի Փ/Մ, որ գնեն իր արտադրած «Կարաս» գինին, և անվճար տեղափոխում է իր արտադրանքը: Այն դեպքում, որ տվյալ շրջանի արտադրած գինին ոչ պակաս է իր գինուց:

Հարգելի՛ Վարչապետ, Ձեզ համար շատ ծանր շրջան է, սա գիտակցելով չէինք ուզում ծանրաբեռնել  Ձեզ մի մարդու անվամբ, ով չունի արժանապատվություն և մարդկային արժանիքներ իր  աշխատակիցների մոտ: Բայց քանի որ հարցը շատ լուրջ բնույթ է կրում և քանի որ այդ մարդը մեծ  փորձանք կարող է բերել Հայփոստին, հարկավոր է այդ մարդուն կանգնեցնել:

Մի մարդ, որ ստանում է 35000 եվրո աշխատավարձ և որը ամսական 100000 եվրո փոխանցում է անիմաստ ինչ-ինչ միջազգային կազմակերպության խորհրդի համաժողովին, մի՞թե այդքան գումարներից հնարավոր չէ փշրանքներով ավելացնել բանվոր դասակարգի աշխատավարձները, որոնք ամեն մի լումայի կարիքը ունեն:

Հարգելի Պարոն Վարչապետ, միահամուռ ուժերով վերջ դնենք այդ չարին, կանգնեցնենք թալանը, որովհետև ոչ սարն է իրենցը, ոչ ծառը: Այս մեծ ծանր պայքարից հետո ոչ ոք թույլ չի տա, որ մեր պապերի արյունով ստեղծված հողում օտարը անի այն, ինչ իր խոշն է տալիս:

Մենք շատ մեծ հույս ենք կապում Ձեզ հետ, մեր արդար, ազնիվ վարչապետ:

Աստված պահի ու պահպանի Ձեզ և Ձեր ընտանիքը: