Սրանք առողջացման քայլեր են․ Անդրանիկ Քոչարյանը՝ Օգանովսկու հրաժարականի մասին

- in Հասարակություն

Շատ հասկանալի է, թե ինչու Արցախի ՊՆ փոխնախարար Սամվել Կարապետյանը հրաժարական ներկայացրեց, եւ կարծում եմ՝ շատերի համար է հասկանալի։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ եթե կան փակագծեր, ապա ժամանակի ընթացքում ինքն իրեն կբացվեն։ Ըստ Քոչարյանի՝ սա առողջացման գործընթաց է, փոփոխություն է․

«Մարդիկ կան, որ այո, ունեցել են հերոսական էջեր, բայց այդ էջերից հետո եղել են նաեւ ա՛յլ էջեր, հիմա պետք է փակել այդ էջերը, եւ հնարավորություն տալ նոր սերնդին՝ կերտելու իրենց հերոսական էջերը։ Այդ առումով ողջունում եմ այս փոփոխությունները, եւ ես կուզեի, որ մարդիկ, որոնք իրապես հերոսապատել են մեր պատմական էջերը, ցավով չվերաբերեն այս փոփոխություններին, ավելի աջակցեն երիտասարդացմանը, թարմությանը, գիտելիքին եւ նպաստեն, որ մեր բանակը ամեն փոփոխությունից ոչ թե տկարանա, այլ հզորանա»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ ընդգծելով, որ սրանք առողջացման քայլեր են։

Հիշեցնենք, որ օրեր առաջ իր զեկուցագրի համաձայն աշխատանքից ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղեկալ, Արցախի հերոս Սամվել Կարապետյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...