Վահան Հարությունյանի ունեցվածքը. 5 անշարժ գույք, 4 ավտոմեքենա, 600 հազար դոլար եւ 785 մլն դրամ

- in Պնակալեզներ

ՀՀ նախկին` 6-րդ գումարման խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Հարությունյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (14.01.2019) հետո 2019 թվականի ապրիլի 5-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Հարությունյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք՝ 2 հողամաս, 1 բնակարան, 1 ավտոտնակ եւ 1 կիսակառույց շինություն: Որպես շարժական գույք Հարությունյանը հայտարարագրել է 4 ավտոմեքենա՝ «RANGE ROVER VOGUE 4.4», «RANGE ROVER SPORT Supercharged 4.2», «LEXUS RX 350» եւ «TOYOTA CAMRY 3.5» մակնիշների:

Որպես արժեթուղթ Հարությունյանը հայտարարագրել է 2 տարբեր չափերի բաժնետոմսեր 536 մլն 805 հազար դրամի չափով եւ 50 հազար դրամի չափով:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նախկին պատգամավորը ունեցել է 2 հանձնած փոխառություններ՝ 5 մլրդ 442 մլն դրամի չափով եւ 100 հազար դոլարի չափով:

Վահան Հարությունյանի դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 600 հազար դոլար եւ 785 մլն 460 հազար դրամ:

Այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը Հարությունյանը՝ ըստ հայտարարագրի եկամուտ չի ունեցել: