Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն անցնելու են ընտրությունների երկրորդ փուլ

- in Ընտրություններ
Poroshenko

Ուկրաինայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով երկու թեկնածուներ՝ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն անցնելու են ընտրությունների երկրորդ փուլ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, նախնական տվյալներով Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 30.7 տոկոսը, Պյոտր Պորոշենկոն՝ 18.6 տոկոսը:

Նշվում է, որ ուկրաինական «1+1 հեռուստաընկերությունը հարցումներ է անցկացրել ընտրական տեղամասերում, որի արդյունքներով Զելենսկին հավաքել է ձայների 30.1 տոկսսը, իսկ Պորոշենկոն՝ 18.5 տոկոսը:

Ազգային էքզիթ փոլի արդյունքներն էլ ցույց են տալիս, որ Վլադիմիր Զելինսկին հավաքել է ձայների 30.4 տոկոսը, Պորոշենկոն՝ 17.8 տոկոսը, իսկ Յուլիա Տիմոշենկոն՝ 14.2 տոկոսը:

Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո հրապարակվել են էքզիթ փոլի արդյունքները: 1+1 հեռուստաալիքի պատվերով անցկացված էքզիթ փոլի արդյունքների համաձայն Վլադիմիր Զելենսկին հավաքել է 30.1%, Պյոտր Պորոշենկոն՝ 18.5%, Յուլյա Տիմոշենկոն՝ 14%, Յուրի Բոյկոն՝ 9.1%, Անատոլի Գրիցենկոն՝ 7.6%: Էքզիթ փոլի արդյունքները ձևավորվել են 20 հազար հոգու հարցման հիման վրա: