Վրաստանում բնակիչներն արգելել են ՀԷԿ կառուցել, լարված է եղել

- in Սոցիալական
Cuyc

Ապրիլի 21-ին, լարված օր է եղել Վրաստանում: Պանկիսի կիրճում Ալազանի գետի վրա 5ՄՎտ հզորության հիդրոէլեկտրակայանի շինարարությունը դադարեցվել է բնակիչների դժգոհության պատճառով:

ՀԷԿ-ի կառուցման դեմ հանդես եկող քաղաքացիները հարձակվել են իրավապահների վրա, հրկիզել շինարարությանը մասնակցող տեխնիկան: Վրաստանի կառավարությունը հատուկ ջոկատայիններ է ուղարկել Պանկիսի կիրճ, որտեղ նրանք ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ են կիրառել:
Վրաստանի ՆԳՆ տվյալներով ընդհանուր տուժել է 27 հոգի, այդ թվում՝ 15 իրավապահ:

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան հայտարարել է, որ շինարարությունը դադարեցվում է և կվերսկսվի միայն բնակիչների 90%-ի համաձայնության դեպքում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...