Տիմատին «Էրեբունի» ԲԿ-ում տեսահոլովակ է նկարահանում – Լուսանկարներ

- in Հասարակություն
hivandanoc

Ռուս հայտնի երգիչ Տիմատին տեսահոլովակ է նկարահանում «Էրեբունի» ԲԿ-ում: Այս ամսին հայտնում է հիվանդանոցի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ հիվանդանոցն աջակցում է նրան:

««Էրեբունի» ԲԿ-ն աջակցում է հայտնի երգիչ, պրոդյուսեր եւ դերասան Տիմատիին իր նոր տեսահոլովակը նկարահանելու գործում»,- գրված է հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում այլ մանրամասներ է հայտնել: Նա նշել է, որ քաստինգով զբաղվել է «Ինդիվիդում քասթինգը», որի հիմնադիրն ու նախագահն ինքն է:

«Film Factory-ն նրանց հայաստանյան գործընկերն է, իսկ քասթինգը կատարում է «Ինդիվիդում քասթինգը»։ Այսօր նկարահանումների մի մասը կատարվեց Էրեբունի ԲԿ-ում :)»,- գրել է նա:

Ըստ տեղեկությունների երգիչը զբաղվելու է նաեւ Երեւանում իր՝ Black Star Burger ռեստորանի բացման աշխատաքներով: Այն բացվելու է մայիսին: Ճաշացանկը լինելու է այնպես, ինչպես Մոսկվայում, իսկ գները համապատասխանեցվելու են տեղի գներին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...