Տուվայի մեկուսարանից 9 կալանավոր է դիմել փախուստի՝ դանակահարելով հսկիչ-ոստիկանին

- in Միջազգային
Bant

Տուվայի ժամանակավոր պահման մեկուսարանից փախուստի են դիմել 9 կալանավորներ: Ոստիկանությանը գիշերը հաջողվել է բռնել նրանցից երկուսին, հայտնում է РИА-ն:

Փախուստի դիմածներին որոնելու գործին կցված են ավելի քան 100 իրավապահներ:

Փախուստը տեղի է ունեցել նախօրեին, Բարուն-Խեմչինսկի շրջանի մեկուսարանից, երբ 9 կալանավորի տեղափոխելիս են եղել մեկ բաժանմունքից մյուսը: Փախուստի դիմածներից երկուսը հարձակվել են հերթապահ ոստիկանի վրա, նրան դանակի մի քանի հարված հասցրել: Հսկիչ-ոստիկանին հոսպիտալացրել են:

Փախոսւտի դիմածների մեջ կան առողջությանը ծանր վնաս հասցնելու, գողության եւ ավազակության, սպանության եւ կողոպուտի հոդվածներով կալանավորվածներ:

Քննչական կոմիտեն 2 քրեական գործ է հարուցել՝ փախուստի դիմելու եւ իրավապահ համակարգի ներկայացուցչի առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածներով:

Հրապարակվել են որոնվող անձանց լուսանկարները.

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...