Հրապարակը գրում է. «Ապրիլի 5-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փակ հանդիպումը, որը տեղի է ունենալու ԱԺ-ում, թեման Վիեննայում Ալիեւի հետ հանդիպումն է։

«Իմ քայլում» խորը անտեղյակության մեջ են, թե ինչ են քննարկել, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կամ չեն ձեռք բերվել Վիեննայում։

Երեկ բրիֆինգների ժամանակ էլ Ռուբեն Ռուբինյանն ու Անդրանիկ Քոչարյանը չեն կարողացել հստակ բացատրություն տալ հանդիպման մասին, հրավիրել են խմբակցության նիստ եւ ներքին որոշում ընդունել, որ չեն խոսի թեմայի շուրջ, քանի դեռ Փաշինյանի հետ չեն հանդիպել ու պարզաբանումներ չեն ստացել հանդիպման մասին»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •