Փաշինյանը պարզաբանել է, թե որ ֆեյքերի հեղինակներն են ենթարկվելու պատասխանատվության

- in Իրավունք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է ֆեյքերի հետ կապված իր հայտարարությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 9-ին լրագրողների հետ զրույցում Վարչապետը նշեց, որ պատասխանատվության են ենթարկվելու այն ֆեյքերը, որոնք ազգամիջյան ատելության ու բռնության քարոզ են անում:

«Մեր հանրահավաքի օրը «Դուխով» վերնագրով, մեր սիմվոլներով էջը ասում է` դանակները վերցրեք, հանրապետականներին սպանեք: Հիմա, եթե այդ օրը մեկ հանրապետականի որևէ մեկը դանակով քերծեր, մենք կարո՞ղ էինք որևէ մեկին ապացուցել, որ դա մենք չէինք կազմակերպել: Թողնեինք անարձագա՞նք: Մեկ, երկու, երրորդ անգամ կարող էր այդ բանը տեղի ունենալ»,- ասաց վարչապետը: