Փորձել են քիլլեր վարձել` «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատիրոջը եւ նույն բանկի խորհրդի նախագահին սպանելու համար

- in Իրավունք
Atrchanak

Օպերատիվ -հետախուզական մարմինները տեղեկությունն են ստացել, որ  ծրագրվել է «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր, ՌԴ Մոսկվա քաղաքի բնակիչ Վիտալի Գրիգորյանցի և նույն բանկի խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանի սպանությունը:

Հաջողվեց պարզել, որ ենթադրյալ կազմակերպիչը հայազգի գործարար է, ով մեղադրվում է մի քանի տասնյակ միլիոն դոլար հափշտակելու մեջ: Ավելին` վերջինս նաեւ փորձել է քիլլեր գտնել: Որոշ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվելուց հետո այս մասին անմիջապես նախազգուշացվել է նաեւ նախաքննական մարմինը:

Ներկայումս գործարարը կալանավորված է: Վերջինիս ինքնությունը հայտնի է, «Փաստինֆո»-ն  նրան առաջադրված մեղադրանքներին կանդրադառնա ավելի ուշ: