Ֆուտբոլիստի և ևս երկու անձի վրա կրակողը համաներմամբ ազատ արձակվածներից է

- in Իրավունք
Atrchanak

Լեփսիուսի փողոցում նախօրեին հնչած կրակոցների հետեւանքով մահացել էր 23-ամյա Մուշեղ Ղեւոնդյանը, որը «Արարատ 2» ֆուտբոլային ակումբի դարպասապահն էր:

Իսկ երկու այլ երիտասարդներ, որոնք եւս վնասվածքներ են ստացել, տեղափոխվել էին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»:

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ տեղեկություններ հասան, որ մարմնական վնասված ստացած անձինք ի վիճակի չեն եղել ցուցմունք տալու, չեն պատմել դեպքի մանրամասները: Սակայն մինչ այդ իրավապահները քննությամբ պարզել են դարպասապահի եւ եւս երկու անձի վրա կրակողի ինքնությունը, որը համաներմամբ ազատ արձակվածներից է եղել:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: