2 դիտորդներ են սպանվել. Թուրքիայի ՏԻՄ ընտրություններ. ընդդիմությունը հաղթել է Անկարայում

- in Ընտրություններ
Yntrutyun

Թուրքիայում մարտի 31-ին, տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Նախնական տվյալներով՝ ձայների 80%-ի հաշվարկից հետո իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն ամբողջ երկրում հավաքել է 45.6%: Երկրորդ տեղում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն է 30%-ով:

Մայրաքաղաք Անկարայում հաղթել է ԺՀԿ թեկնածու Մանսուր Յավաշը, որը հավաքել է ձայների 50.2%-ը: Ստամբուլում հաղթում է Բինալի Յըլդըրըմը 49.46%-ով: Իզմիր քաղաքում հաղթել է ԺՀԿ թեկնածուն:

Թուրքիայում տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ Մալաթիա քաղաքում կրակոցներ են հնչել։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, կրակոցների հետեւանքով սպանվել է 2 մարդ։ Դեպքի վայրում աշխատում են իրապահները:

Կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է։ Նախնական տեղեկությունների համաձայն, սպանվածները դիտորդներ էին՝ ընդդիմադիր «Բարեկեցություն» կուսակցությունից: Նրանք փորձել են խոչընդոտել բաց քվեարկությանը, սակայն արդյունքում սպանվել են:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...