Ադրբեջանը գնել է իսպանական Lanza ռադարներ

- in Միջազգային
Adrbejan

Մայիսի 15-ին ադրբեջանական «Ռադիուս» հաղորդման եթերում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գնդապետ Էլման Շահվելեդովը իր խոսքում նշել է, որ Ադրբեջանն այս տարվանից իր հակաօդային պաշտպանական սպառազինությունը համալրելու է իսպանական INDRA ընկերության արտադրանք Lanza ընտանիքի LTR-25 և MMR տիպի ռադիոլոկացիոն կայաններով։

Հատկանշական է, որ իսպանական այս ընկերությունը 2016-ին Բաքվում մասնակցել էր ռազմարդյունաբերական արտադրանքի ADEX-2016 ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել էր Lanza ընտանիքի ռադարները: Պետք է նշել սակայն, որ Ադրբեջանի ԶՈւ գնդապետի հայտարարությունից բացի գործարքը հաստատող այլ տեղեկություններ մեզ չի հաջողվել գտնել:

Lanza MMR ռադարի մարտավարատեխնիկական բնութագիրը.

Ազիմուտը – 360°;

Թեքումը – 20°;

Թիրախի հայտնաբերման առավելագույն հեռավորությունը – 111-333 կմ;

Բարձրությունը – ~30 կմ;

Ալեհավաքի սկանավորման արագությունը – 3-10 վրկ;

Lanza LTR ռադարի մարտավարատեխնիկական բնութագիրը.

Ազիմուտը – 360°;

Թեքումը – 20°;

Թիրախի հայտնաբերման առավելագույն հեռավորությունը – 389-444 կմ;

Բարձրությունը – ~30 կմ;

Ալեհավաքի սկանավորման արագությունը – 5-12 վրկ;

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...